Բաժիններ՝

Երկրորդ արհմիությունն է դատի տվել Թրամփի վարչակազմին պետհիմնարկների աշխատանքի դադարեցման պատճառով

Գանձապետարանի աշխատողների ազգային արհմիությունը (National Treasury Employees Union) հունվարի 9-ին դատի է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ երկրի ֆեդերալ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով: Այս մասին են վկայում այն փաստաթղթերը, որոնց ՏԱՍՍ-ը ծանոթացել է Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգի ֆեդերալ դատարանի տվյալների պահոցում։

Արհմիությունը նշում է, որ Վաշինգտոնի վարչակազմի գործողությունների պատճառով տասնյակ հազարավոր պետական ծառայողներ «անորոշ ժամանակ պետք է աշխատեն առանց աշխատանքի վարձատրման»:

Գանձապետարանի աշխատողների ազգային արհմիությունը ներկայացնում է երկրի գյուղատնտեսության, առեւտրի, էներգետիկայի, առողջապահության եւ սոցիալական ծառայությունների, ներքին անվտանգության, ներքին գործերի, ֆինանսների նախարարությունների ավելի քան 150 հազար աշխատակիցների շահերը:

Դեկտեմբերի 31-ին Պետական ծառայողների ամերիկյան դաշնությունը (American Federation of Government Employees), որը միավորում է 300 հազարից ավելի մարդու, Վաշինգտոնի վարչակազմի դեմ համանման հայց է հարուցել՝ կառավարության աշխատանքի դադարեցումը որակելով աշխատանքային օրենսդրության «աղաղակող խախտում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս