Սերժ Սարգսյանը երբեք իր ցանկություններով չի առաջնորդվել. Էդուարդ Շարմազանով. News.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ուղնուծուծով լինելով ՀՀԿ–ական, պետք է շարունակի մնալ ՀՀԿ–ի ղեկավար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ինչո՞ւ պետք է ՀՀԿ նախագահը փոխվի։ Ինքը որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եւ որպես մարդ, որն ուղնուծուծով ՀՀԿ–ական է իր գաղափարներով, պետք է շարունակի մնալ ՀՀԿ ղեկավար»,–ասաց նա։

Հարցին՝ Սերժ Սարգսյանի ցանկությո՞ւնն է մնալ ՀՀԿ ղեկավարի պաշտոնում, Շարմազանովն ասաց. «Պարոն նախագահը երբեք իր ցանկություններով չի առաջնորդվել ո՛չ պետական պաշտոններում, ո՛չ կուսակցական պաշտոններում։ Դեռ շատ ժամանակ կանցնի ու մեր քաղաքացիները կհասկանան, որ եթե մեր երկրում այս 25-30 տարվա ընթացքում երկու կամ երեք պատասխանատու պետական մտածող գործիչ է եղել, դրանցից մեկը եղել է Սերժ Սարգսյանը ե՛ւ որպես կուսակցության առաջնորդ, ե՛ւ որպես պետության առաջնորդ, ե՛ւ որպես արցախյան ինքնապաշտպանական ուժերի հրամանատար»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս