Լանջիկի ճանապարհահատվածում բուքը դադարել է
![](https://168.am/wp-content/uploads/2019/01/chanaprh-1.jpg1_-1.jpg)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Թալինի տարածաշրջանի Լանջիկի ճանապարհահատվածում ժամը 16:00-ի դրությամբ բուքը դադարել է։
Ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները սկսել են ճանապարհի մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքները։
Նշենք, որ բքի ժամանակ հնարավոր է կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ, սակայն ճանապարհի աղով և ավազով մշակումն իրականացվում է բուքը դադարելուց հետո:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն