Բրյուսելում բժիշկը շահել է 7,5 մլն եվրոյի ամանորյա վիճակախաղը
Բրյուսելցի բժիշկը դարձել էազգային ամանորյա վիճակախաղի հաղթողը՝ շահելով 7,5 միլիոն եվրոյի ջեքփոթը: Այդ մասին հայտնել են դրամական խաղարկության կազմակերպիչները:
Նրանց տվյալներով՝ երջանիկ հաղթողը հայտարարել է միջոցների մի մասը իր երեխաների եւ բարեգործության համար հետ գցելու մտադրության մասին: Մնացած փողը կներդրվի անշարժ գույքի եւ գինու արտադրության բնագավառում:
EuroMillions-ի շնորհիվ ամեն տարի միլիոնատերեր են դառնում Բելգիայի մի քանի բնակիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: