Բաժիններ՝

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Լույս» թերթը համանուն հեռուստաալիք է հեռարձակելու

Թուրքիայում գործող հայկական  «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս»-TV հեռուստաալիքը:

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Լույս» թերթի լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալը նշել է, որ «Լույս»-TV-ն հայերեն և թուրքերեն բարձր որակի (HD) հեռարձակում է իրականացնելու:

Քուրալը նշել է նաև, որ հեռուստաալիքի ստեղծումը եղել է իր հոր՝ Արամ Քուրալի 35 տարվա նախագիծը, որը կյանքի է կոչվում:

«Լույս»-ի լրատվական խորհրդի անդամի փոխանցմամբ՝ «Լույս»-TV-ն սկսելու է կանոնավոր հեռարձակվել մեկ ամսվա ընթացքում:

«Լույս»-TV-ն ցուցադրելու է լուրեր, ինչպես ընդհանուր Թուրքիային վերաբերող, այնպես էլ հայկական համայնքին հետաքրքրող թեմաներով, մարզական, քաղաքական, մշակութային տարբեր հաղորդումներ:

«Հորս կարծիքով` հայկական հեռուստաալիքն անհրաժեշտ է հայ համայնքին, և մենք այս երազանքը իրագործեցինք»,-ասել է Քուրալը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031