Մթերք, որը կպաշտպանի ոսկորների առողջությունը
Մթերք, որը կապահովի ոսկորների, ատամների ու մազերի առողջությունը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ օստեոպարոզի զարգացումից խուսափելու և առողջ ոսկորներ ունենալու համար հարկավոր է շտկել սննդակարգը՝ դրանում ներառելով մթերք, որն օրգանիզմը կապահովի անհրաժեշտ սննդարար նյութերով:
Բրոկոլի: Այս բանջարեղենը հարուստ է հանքանյութերով և սպիտակուցներով, հատկապես՝ կալցիումով:
Հաշվի առեք, որ ջերմային մշակման արդյունքում բրոկոլիի օգտակար հատկությունները նվազում են: Ցանկալի է այն օգտագործել թույլ շոգեխաշած վիճակում:
Քունջութ և յոգուրտ: Սրանք օստեոպարոզի կանխարգելման լավագույն միջոցներից են: Քունջութը հարուստ է կարևոր հանքանյութերով, այդ թվում.
- կալցիումով
- մանգանով
- պղնձով
- մագնիումով
- սելենով:
1 բաժակ յոգուրտին 1ճաշի գդալ քունջութի սերմ ավելացրեք, ամբողջ գիշեր թողեք սառնարանում: Օգտագործեք առավոտյան՝ քաղցած վիճակում: Այս միջոցը կնպաստի ոչ միայն ոսկորների, այլև ատամների ու մազերի առողջությանը:
Բանան: Բանանն օգտակար է օստեոպարոզի դեպքում, քանի որ մեծ քանակով հանքանյութեր է պարունակում, այդ թվում՝ կալիում, մանգան, ֆոսֆոր, ֆոլաթթու: Այն նաև վիտամիններ է պարունակում, որոնք կարևոր են ոսկրային հյուսվածքների համար: Խորհուրդ է տրվում հասած բանան օգտագործել:
Այն կարելի է համադրել նաև հատապտուղների, ընդեղենի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը