Բաժիններ՝

Խնդրում եմ երկրի նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին, քանի դեռ ուշ չէ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Դրոյի» գործով ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանի առողջական վիճակին: Նա, մասնավորապես, գրել է.

««Դրոյի» գործով 1996-ին մահապատժի դատապարտված, իսկ 2003-ին մահապատիժը «մեծահոգաբար» ցմահ ազատազրկմամբ փոխարինված Արմենակ Մնջոյանը ծանր ինֆարկտով տեղափոխվել է Էրեբունի կլինիկա։

Ես հիմա չեմ ուզում քննարկել, թե ինչու ժամանակին «իրավիճակի փոփոխություն» ձեւակերպմամբ նույն գործով որոշ գործիչներ ազատ արձակվեցին, իսկ Արմենակ Մնջոյանը, Արսեն Արծրունին՝ ոչ։ Ես ընդամենը խնդրում եմ երկրի նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին։

Քանի դեռ ուշ չէ։ Եվ քանի դեռ այդ քայլը անելու ժամանակ ունեք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս