Բաժիններ՝

«Այս խայտառակ նամակը ուղիղ հակասության մեջ է ՀՀ իշխանությունների՝ ներդրումներին խթանելու մասին անընդհատ հնչող հայտարարություններին». Հովհաննես Գալստյանը՝ մշակույթի փոխնախարարի նամակի մասին

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՐԱՏԱՊ

«Տատիկիս Վարսերը» Հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի անձնակազմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Չնայած ՀՀ մշակույթի նախարարության տարածած Հայտարարությամբ արձանագրվում է, որ՝ «․․․ՀՀ մշակույթի նախարարի ս. թ. մարտի 17-ի N 116-Ա հրամանով հաստատված «Ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի 15-րդ կետը (որի հիմքով հանձնաժողովի կողմից մերժվել է «Տատիկիս վարսերը» կինոնախագծի 2018 թվականի հայտը), չէր կարող տարածվել տվյալ նախագծի վրա։», մշակույթի փոխնախարար Ն․ Ղարիբյանը, երեկ, դեկտեմբերի 28-ին, ֆիլմի արտասահմանյան ներդրողներին ուղղված նամակում տեղեկացրել է, որ նախագիծը խնդիր ունի օրենքի հետ և, ըստ էության հորդորել է նրանց՝ դադարեցնել ներդրումները։

Այս խայտառակ նամակը ուղիղ հակասության մեջ է ՀՀ իշխանությունների՝ ներդրումներին խթանելու, մասնավոր ըներությունների աշխատանքներին անտեղի չմիջամտելու, արգելքներ չհարուցելու մասին անընդհատ հնչող հայտարարություններին։

Ն Ղարիբյանի նամակը ամբողջովին հակասում է նաև ս․թ դեկտեմբերի 12-ին, ֆիլմի հեղինակների, ընկերության փաստաբանի և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակար Լիլիթ Մակունցի հանդպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին ու Լիլիթ Մակունցի կողմից իր ենթականերին տրված հրահանգներին։

Ն․ Ղարիբյանի ղեկավարած հանձնաժողովի անօրինական որոշման պատճառով 2018թ-ին աշխատանքը կորցրած «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ողջ անձնակազմը խստորեն դատապարտում է փոխնախարարի կողմից ֆիլմի հանդեպ արված հերթական բացահայտ սադրանքը և հավաստիացնում է, որ այն անպատասխան չի մնալու։

Ն․ Ղարիբյանի նամակը տարակուսանք է առաջացրել նաև ֆիլմի եվրոպական ներդրողների մոտ։ «Իսկ գուցե նրանք հայեր չե՞ն»,- զարմացել է ֆիլմի համաարտադրողներից մեկը։

29-12-2018
Երևան, Սոֆիա, Վոլֆսբուրգ»:

ՀՐԱՏԱՊ"Տատիկիս Վարսերը" Հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի անձնակազմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ—Չնայած ՀՀ մշակույթի…

Gepostet von Hovhannes Galstyan am Samstag, 29. Dezember 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս