Բաժիններ՝

Թուրքիայում 2 հեռուստաալիքներ պատժվել են եթերում հնչած «հակաիշխանական» արտահայտությունների պատճառով

Թուրքիայում հեռարձակվող ընդդիմադիր հեռուստալիքներ համարվող Halk TV-ի և Fox TV-ի նկատմամբ պատիժ սահմանվել դրանց եթերով հեռարձակվող հաղորդումների ժամանակ հնչեցված «հակաիշխանական» արտահայտությունների համար:

Halk TV-ի նկատմամբ պատիժ սահմանելու պատճառը՝ հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ թուրք գրող Մյուջդաթ Գեզենի  հնչեցրած խոսքերն են, որում ասվել է.

«Նայի՛ր Ռեջեփ Թայիփ Էրդողան, մի փորձի՛ր իմ և մեր հայրենասիրությունը, չափդ ճանաչի՛ր»:

Իսկ Fox TV-ի նկատմամբ սահմանված պատժի պատճառը՝ հեռուստաալիքի սկանդալային հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալի հնչեցրած խոսքերն էին, ով մասնավորապես ասել էր.

«Որպես խաղասիրական ակցիա, եկեք բողոքենք թանկացումների, մասնավորապես բնական գազի թանկացումների դեմ: Եկե՛ք դա անենք: Կկարողանա ՞նք արդյոք դա անել»:

Երկու հեռուստաալիքների նկատմամբ սահմանված պատժին այն է, որ 3-ական անգամ եթեր չեն հեռարձակվելու այն հաղորդումները, որոնց ժամանակ  հնչեցվել էին վերոնշյալ արտահայտությունները:

Պատիժը սահմանվել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) վերահսկողության և գնահատման վարչության կազմած զեկույցի հիման վրա:

Հետաքրքրականն այն է, որ վերոնշյալ վարչության ղեկավար Յաշար Ուղուրլուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության համակիրներից է: Զեկույցը կազմել է հենց Ուղուրլուն: Վերջինս 2018 թվականի հունիսին տեղի ունեցած Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ  հրաժարական էր տվել այդ պաշտոնից, որպեսզի կարողանա իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) առաջադրվել պատգամավորի թեկնածու: Ընտրություններում չհաղթելուց հետո Ուղուրլուն կրկին վերադարձել էր նախկին պաշտոնին:

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս