![](/banners/BeFunky-design.jpg)
Հունվարի 1-ին «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կսկսի նոր ակումբ փնտրել
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/2490206-51702830-2560-1440.jpg)
«Չելսիի» 31-ամյա իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հունվարի 1-ից կսկսի նոր ակումբի որոնումները:
«Կապույտների» նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կիսապաշտպանությունում խաղադրույք է կատարում Ջորջինիոյի, Կանտեի և Կովաչիչի վրա, իսկ իսպանացին մնում է պահեստայինների նստարանին:
Ըստ Marca-ի տեղեկության՝ Ֆաբրեգասի նոր ակումբը հաստատ կլինի Եվրոպայից: Սեսկի կարիերայի շարունակության հնարավոր տարբերակներից մեկը «Մոնակոն» է, որը գլխավորում է Թիերի Անրին: Ֆրանսիացու հետ Ֆաբրեգասը մի քանի մրցաշրջան անցկացրել է «Արսենալի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը