Տարվա լավագույն մարզիչ՝ Նիկշա Բավցևիչ, բասկետբոլիստ ՝ Ալբերտ Թադևոսյան
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2018 թվականի լավագույն մարզչին և բասկետբոլիստին:
Լավագույն բասկետբոլիստի հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի ավագ և Ա լիգայում հանդես եկող «Արցախ» ակումբի առաջատար խաղացող Ալբերտ Թադևոսյանը:
2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականում և Բելգիական «Մոնս» ակումբում հանդես եկող Անդրանիկ Չրաբաշը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի հավաքականի և «Ստամբուլ ԲԲՍԿ»- ի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը:
Լրագրողների քվեարկության արդյունքում 2018 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Բելգիական «Սպիրո» ակումբի մարզիչ Նիկշա Բավցևիչը:
Հարցմանը մասնակցել են 20 մարզական լրագրողներ: