Բաժիններ՝

Տիգրան Պետրոսյանը 10-րդն է արագ շախմատի ԱԱ-ում

Սանկտ-Պետերբուրգում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում կայացան բոլոր 15 տուրերը:

15 հնարավորից 11 միավոր հավաքեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Դուբովը: Վերջինիս կեսական միավոր զիջեցին Շախրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Վլադիսլավ Արտեմիևը և Մագնուս Կարլսենը:

Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Պետրոսյանը հավաքեց 10 միավոր և 10-րդ տեղում է, Գաբրիել Սարգսյանը` 31-րդ, իսկ Լևոն Արոնյանը` 103-րդ:

Կանանց պայքարում 12 հնավորից 10 միավորով առաջին տեղում Չինաստանից Յու Վենյուն է: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հավաքեցին 6-ական միավոր և համապատասխանաբար 64-րդ և 66-րդ տեղերում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս