Բաժիններ՝

Մունկի 6 նկարները կորել են Նորվեգիայում Ստեներսենի հավաքածուից

Նորվեգիայում էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի վեց գործեր են կորել Ստեներսենի հավաքածուից: Այս մասին իր հետաքննության մեջ հայտնում է Dagbladet հրատարակությունը: Նկարների կորստի մասին հայտնի է դարձել Ստեներսենի հավաքածուի վերստուգումից հետո: Մունկի թանգարանը, որը նկարների համար պատասխանատու է 2010 թվականից, 26 կորած գործերի մասին հայտնել է անցյալ տարի:

Սակայն լրագրողները պարզել են, որ այս պահին կորել է առնվազն 47 նկար, դրանցից 34-ը՝ Էդվարդ Մունկի հեղինակության: Մասնավորապես, կորած են համարվում «Մարատի մահը», «Օմեգան լալիս է», «Լացող աղջիկը մահճակալի մոտ», «Ֆրու Ռ.-ի դիմանկարը», «Տիրգարտեն-Բեռլին» եւ «Օգե Քրիստիան Գիռլեֆ» նկարները:

Թանգարանում նկարների անհետացումը բացատրել չեն կարողացել: Էդվարդ Մունկի եղբոր ծոռնուհի Էլիզաբեթ Մունկ Էրիկսենը պատահածը համարել է «վրդովեցուցիչ», սակայն հույս է հայտնել, որ կտավները հետ կվերադարձնեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս