Բաժիններ՝

Դատախազությունը բողոք չի ներկայացնի Վահագն Հարությունյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:«Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվի բավարար հիմքեր չլինելու պատճառով»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս