Բաժիններ՝

Թուրքական տանկերն անցել են Սիրիայի տարածք

Թուրքական տանկերը դեկտեմբերի 25-ի երեկոյան Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանը: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Տեղեկության համաձայն՝ թուրքական զինտեխնիկան տեղաշարժվում է դեպի սիրիական Մանբիջ և Թել Ռըֆաթ շրջաններ, որտեղ, թուրքական իշխանությունների հայտարարությունների համաձայն, ռազմական նոր գործողություններ են իրականացվելու քուրդ զինյալների դեմ:

Թուրքիայի իշխանությունները հետաձգել էին գործողությունները՝ հիմնավորելով, որ չեն ցանկանում վնասել այդ տարածքներում գտնվող ամերիկացի զինվորներին: Քանի որ ամերիկյան կողմը հայտարարել է իր զինվորներին դուրս բերելու մասին, Թուրքիան սկսում է իր քայլերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս