Խոշոր վթար Երևանում. տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 23:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելքումովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածին՝ Դավթաշեն տանող ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում, «Opel Astra-G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «Opel Omega» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1980 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը Գ. Ջ., մոտ 25 տարեկան) ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենաներից գազի արտահոսքը դադարեցվել է քաղաքացիների ուժերով: «Opel Omega», «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաների վարորդները և ուղևոր Հ. Հ.-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Գ. Ջ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս երկուսինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս