Ինչպես նիհարել մոշի տերևների օգնությամբ
Մոշի տերևները կարող են օգնել ազատվել կիլոգրամներից, քանի որ արագացնում են նյութափոխանակությունը, լավացնում աղիների աշխատանքը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մոշի տերևներով պատրաստվող թեյը հարուստ է վիտամին C-ով, օգնում է պահպանել մազերի, մաշկի առողջությունը:
Մոշով թեյը կարող է օգտագործվել նաև դաշտանադադարի ընթացքում, ինչպես նաև.
- օգնում է պայքարել դիաբետի դեմ
 - կանխարգելում է ճարպակալումն և պայքարում դրա դեմ
 - կարգավորում է զարկերակային ճնշումը
 - կարգավորում է խոլեստերինի մակարդակը
 - լավացնում է երիկամների և լյարդի աշխատանքը
 - նպաստում է նյութափոխանակությանը
 - բարենպաստ ազդեցություն է ունենում էնդոկրին համակարգի աշխատանքի վրա
 - կարող է օգնել կանխարգելել օստեոպարոզի զարգացումը
 - հակաբորբոքային ազդեցություն է ունենում:
 
Ինչպես պատրաստել մոշով թեյ. բաղադրիչներ
- 1 լիտր ջուր
 - մոշի 3 թարմ տերև:
 
Ջուրը եռացրեք: Ավելացրեք մոշի տերևները, դրեք կրակին:
Խորհուրդ է տրվում օգտագործել օրվա ընթացքում կես բաժակ:
Մոշի տերևներ կարող եք գտնել նաև դեղատներում: Այդ դեպքում 1 լիտր ջրին ավելացրեք 1 ճաշի գդալ մոշի տերև:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    