Բաժիններ՝

Չեխիայի ածխահանքում մեթանի պայթելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի. Reuters

Առնվազն 13 մարդ է զոհվել դեկտեմբերի 20-ի երեկոյան Չեխիայի հյուսիս-արեւելքի Կարվին քաղաքի մերձակա GSM ածխահանքում մեթանի պայթելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր հինգ զոհվածների մասին, ութ հոգի անհայտ կորած էր համարվում, տասը ածխահատներ վնասվածքներ են ստացել: Տուժածների մեծամասնությունը Լեհաստանի քաղաքացիներ են:

Եվս ութ հանքագործներ անհայտ կորած են համարվում: Ածխահանքում աշխատում են փրկարարները, որոնք հավաքում են փլատակները, որոնց տակ կարող են տուժածներ լինել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս