Հաջորդ շաբաթ Պուտինը կհանդիպի Փաշինյանի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Ավելի վաղ ռուսական և արտասահմանյան զանգվածային լրատվության միջոցների համար տրվող ամենամյա մեծ մամլո ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, երկու երկրների հարաբերություններում «ոչինչ չի կործանվել», երկու պետություններն իրենց հարաբերությունները կկառուցեն «աշխարհի և տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի իրողություններից», «մեր հնարավորությունների պահանջմունքներից»։
«Մենք դա մոտ ապագայում կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ մեզ մոտ կլինի այցով»,-ասել է Պուտինը մամլո ասուլիսի ժամանակ։