Բաժիններ՝

Վաշինգտոնը պետք է դադարեցնի միջուկային զենքով սպառնալ ԿԺԴՀ-ին

ԿԺԴՀ-ն հանձնառու է Կորեական թեակղզու միջուկազերծման գործին եւ ԱՄՆ-ից ակնկալում է, որ նա կվերացնի միջուկային սպառանալիքը հանապետությանը: Այս մասին ասված է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (ԿԿՀԳ)՝ դեկտեմբերի 20-ին տարածված հայտարարության մեջ:

«Վաշինգտոնը պետք է դադարեցնի միջուկային զենքով սպառնալ ԿԺԴՀ-ին: Կորեական թերակղզու միջուկազերծումը նախատեսում է զանգվածային ոչնչացման զենքի վերացում ոչ միայն թերակղզու հյուսիսում, այլեւ դրա հարավում»,- ընդգծել է գործակալությունը՝ նկատի ունենալով Հարավային Կորեայում տեղաբաշխված ամերիկյան զորքերը, որոնք այդ երկրին են տրամադրել իրենց «միջուկային հովանոցը»:

ԿԺԴՀ-ն մերժում է «միակողմանի միջուկազերծման» ԱՄՆ-ի կոչը եւ Վաշինգտոնից պահանջում է հրաժարվել այն «պատրանքից», թե իրեն կհաջողվի «ճնշման եւ սպառնալիքների» միջոցով հանրապետությանն ստիպել հրաժարվելու միջուկային զենքից, ասված է ԿԿՀԳ-ի հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս