Ովքեր են Երևանի կենտրոնում հնչած կրակոցների կիզակետում եղած հայտնիները. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 2-ին Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում, վիճաբանություն էր եղել, հնչել էին կրակոցներ: Ըստ պաշտոնական աղբյուրների` 4 անձ բերման էր ենթարկվել, դեպքի վայրի զննությամբ եղեւնու տակ հայտնաբերվել էր հրազեն՝ ատրճանակ, որն իրավապահներն առգրավել էին:
Այս գործն արագ մոռացվեց: Սակայն թերթին հաջողվել է պարզել, որ կրակոցների կիզակետում են եղել «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանը. նրա եղբայրը` Գառնիկ Շիրինյանը, 2018 թվականի ավագանու ընտրություններում ընդգրկված է եղել ՕԵԿ ցուցակում:
«Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն` հայտնաբերված զենքը, որից այդ օրը հնչել էր կրակոցը, ժամանակին նվիրել էր Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
Թե ում էր Ղուկասյանը նվիրել, մեզ չհաջողվեց պարզել: Միայն հայտնի դարձավ, որ զենքով պարգեւատրված անձը իրավապահներին ցուցմունք է տվել, որ ինքը զենքով չի կրակել, այլ վիճաբանության ժամանակ զենքը իր ձեռքից ընկել է, եւ ընկնելու արդյունքում է կրակոց արձակվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: