Բաժիններ՝

Կադրային ջարդ “BlackBerry” ընկերությունում

“BlackBerry” սմարթֆոնների արտադրող կանադական Ռեսերչ ին Մոշն (“Research in Motion” (RIM)) ընկերությունը հայտատրել է իր ընկերության 5000 աշխատակցի կրճատման մասին: Ինչպես տեղեկացնում է “Ֆրանսպրես” գործակալությունը` ընկերությունը եռամսյակի ընթացքում կրել է մինչև 518 մլն դոլարի վնաս: Ընկերության եռամսյակային հաշտվետվության մեջ նշվում է նաև վաճառքի ծավալների անկման մասին: Բացի դրանից`  RIM-ը մինչև 2013 թվականը հետաձգել է իր նոր “BlackBerry” պլատֆորմի վաճառքը:

Հավելենք, որ այս տարվա հունիսի սկզբին RIM-ի բաժնետոմսերի գինը նվազել է` հասնելով 9.66 դոլարի: Բանն այն է, որ 2003 թվականից դրանք այսքան ցածր չեն արժեցել: Համեմատելով 2008 թվականի հետ, երբ արժեթղթերի արժեքը հասել էր իր ռեկորդային սանդղակին (147.55 դոլար 1 բաժնետոմսի համար), արժեթղթերի արժեքները անկում են ապրել մինչև 93%:

Նշենք նաև, որ վերջին ժամանակներում այս ընկերությունը շուկայում իր դիրքերը զիջել է այնպիսի ընկերություններին, ինչպիսիք են “Apple”-ը և “Google”-ը, որոնք “Android” համակարգով պլատֆորմներ են թողարկում:
Ե. Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս