Բաժիններ՝

Գագիկ Բեգլարյանը կոչ է անում մոռանալ Դոմինգոյի համերգը

ՀՀ կապի և տրանսպորտի նորանշանակ նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում կոչ արեց մոռանալ Դոմինգոյին և այդ համերգը, որից հետո վերջինս ազատվել էր աշխատանքից: Նախարարը վստահեցրեց, որ նախկինում թույլ տված բացերը կփորձի այս նախարարությունում լրացնել: «Յուրաքանչյուր մարդ առաջին հերթին պետք է ինքն իր գնահատականը տա և ժամանակին արած սխալների վրա ուղղվի»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Հարցին, թե վերջինիս մեղադրում են քաղաքապետ աշխատած տարիներին մի շարք անօրինականությունների մեջ, որոնց հետևանքով Բուզանդի, Արամի և Եկմայլան փողոցի բնակարանատերերը մնացել են առանց բնակարանների, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Իմ աշխատած ժամանակահատվածում ոչ մի անօրինականություն չի եղել: Եթե ինչ-որ մարդիկ հիշողությունը կորցրել են և ուզում են այդ ամենն ինձ վերագրել, ապա դա իրենց պրոբլեմն է»:
Հարցին, թե ինչ փոփոխություններ կարելի է սպասել Կապի և տրանսպորտի ոլորտում նորանշանակ նախարարն ասաց, որ ինքը առաջին հերթին ուշադրություն է դարձնելու հասարակական տրանսպորտի խնդրին: Այն հարցին, թե նա երբ է վերջին անգամ երթուղայինից օգտվել, Գ. Բեգլարյանն ասաց, որ քաղաքապետ եղած ժամանակ, սակայն հիմա էլ, եթե առիթ լինի, կրկին կօգտվի տրանսպորտից: Գագիկ Բեգլարյանը գոհ է նաև Երևանի այժմյան քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս