Բաժիններ՝

Մեյի կառավարությունը մտադիր է բավարարել պատգամավորների՝ Brexit-ին վերաբերող պահանջները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի բավարարել բրիտանացի պատգամավորների՝ Brexit-ի համաձայնագրին վերաբերող պահանջները եւ Եվրամիությունից անհրաժեշտ երաշխիքներ ստանալ Հյուսիսային Իռլանդիայի հարցի շուրջ: Այդ մասին  հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը: «Սա սկիզբն է այն բանի լուծումը գտնելու գործընթացի, ինչը ցանկանում է խորհրդարանը: Ակներեւ է, որ ավելի շատ աշխատանք կա անելու»,- նրա խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:

Մեյի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ կողմերը ձգտում են գտնել գոյություն ունեցող խնդրի լուծումը եւ «շարունակելու են աշխատանքը»: Նախօրյակին Մեյը մասնակցել է Եվրամիության՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովին, որն իր եզրակացություններում հավաստել է 2018 թվականի նոյեմբերի 25-ի սեփական որոշումը, որով հավանություն է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրին եւ հաստատել քաղաքական հռչակագիրը:

«Միությունը պաշտպանում է այդ համաձայնագիրը եւ մտադիր է ձեռնամուխ լինել դրա վավերացմանը: Նա համաձայն չէ կրկնական բանակցություններին»,- ասված է եզրակացությունների տեքստում: Եվրախորհրդում հավաստել են Brexit-ից հետո Լոնդոնի հետ առավելագույն սերտ հարաբերություններ հաստատելու եւ այդ հարցի շուրջ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց անմիջապես հետո բանակցություններ սկսելու պատրաստակամությունը:

Տեքստում նշվում է, որ ԵՄ-ն պնդում է Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի կարգավիճակի վերաբերյալ ժամանակավոր որոշման ճիշտ լինելը, որը վեճերի տեղիք Է տալիս բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում:

Եվրախորհուրդը նաեւ պատրաստակամություն է հայտնում այդ պլանի գործարկման դեպքում Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ վարել սահմանի խնդրի լուծման այլընտրական տարբերակների շուրջ: Եվրախորհուրդը կոչ է արել ակտիվացնել նախապատրաստական աշխատանքները Brexit-ի բոլոր տարբերակների՝ այդ թվում՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի առանց համաձայնագրի դուրս գալու շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս