Կոնտեն, Սիմեոնեն կամ Մոուրինիոն կարող են փոխարինել Սպալետիին «Ինտերում»
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, հղելով իտալական մի շարք առաջատար մարզական կայքերի, «Ինտերն» ամռանը կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիին:
Ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու կապակցությամբ, բայց, այնուամենայնիվ, Սպալետիի պաշտոնանկությունը դժվար թե տեղի ունենա ձմռանը:
Սպալետիի փոխարինման հիմնական թեկնածուն համարվում է Անտոնիո Կոնտեն, ով գործազուրկ է և լավ ծանոթ է «Ինտերի» նոր գործադիր տնօրեն Բեպպե Մարոտայի հետ՝ «Յուվենթուսում» համատեղ աշխատանքի շնորհիվ:
Որպես այլ թեկնածուի անուն՝ նշվում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ով սեպտեմբերին հայտարարել էր, որ մի օր ցանկանում է գլխավորել «Ինտերը»:
Միլանյան ակումբը կարող է հրավիրել նաև Ժոզե Մոուրինիոյին, եթե վերջինս հեռացվի «Մանչեսթեր Յունայթեդից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը