Բաժիններ՝

Դրոնը մարդատար «Բոինգի» քիթն է մխրճվել Մեքսիկայի օդանավակայանում վայրէջք կատարելիս

Մարդատար «Բոինգ-737»-ը քթամասի վնասվածքներ է ստացել Մեքսիկայի Տիխուանայի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը: Ենթադրվում է, որ ինքնաթիռը բախվել է դրոնի:

«Բոինգը» կատարում էր Գվադալախարայից Տիխուանա ներքին չվերթը: Վայրէջքից ոչ շատ առաջ անձնակազմը լսել է ուժգին հարվածի ձայն եւ հրամանատարա-կարգավարական կետին խնդրել է ստուգել, թե վնասված չէ արդյոք օդանավի քթամասը: Չնայած արտակարգ իրավիճակին, վայրէջքը նորմալ է անցել, ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Մեքսիկայի ավիացիոն իշխանություններն սկսել են միջադեպի հետաքննությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս