Վրաստանը Թուրքիայից մի քանի ամիս է` ցեմենտ չի ներմուծում

Վրաստանը 2018թ. օգոստոսից այլևս ցեմենտ չի ներկրում Թուրքիայից։ Պատճառն այն է, որ Վրաստանում գործող վրաց-գերմանական համատեղ ցեմենտի գործարաններից մեկի սեփականատերը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է։ Աղբյուրի տեղեկություններով, այդ սեփականատերը օգտագործելով քաղաքական դիրքը և իր ունեցած լծակները, թուրքական ցեմենտի նկատմամբ սանկցիաներ է կիրառել է տվել։

Թուրքական աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեև Վրաստանը Թուրքիայից այլևս չի ներմուծում ցեմենտ, բայց շարունակում է ցեմենտի ներմուծումը Հայաստանից ու Ադրբեջանից:

Թուրքիայի «Արևելյան սևծովյան արտահանողների միության» տվյալներով՝ Վրաստանը տարեկան Թուրքիայից ներմուծում էր 200.000 տոննա։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս