«102-րդ բազայի զինվորը կրկին ահավոր հանցագործություն է կատարել, բայց Գյումրիի քաղհասարակությունը լուռ է, ոչ մեկը ձայն չի հանում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նկատո՞ւմ եք՝ 102-րդ բազայի զինվորը կրկին ահավոր հանցագործություն է կատարել, վերջինիս ձերբակալել են, եւ նա, ինչպես ժամանակին Պերմյակովը, գտնվում է ռուսական ռազմաբազայում, բայց այդ մասին ոչ ոք չի խոսում, Գյումրիի քաղհասարակությունը լուռ է, ոչ մեկը ձայն չի հանում, քարեր չեն նետում ռազմաբազայի ուղղությամբ, բողոքի ակցիա չկա, ինչն ամենեւին էլ պայմանավորված չէ կատարված հանցանքի ծավալով, այլ զուտ քաղաքական մոտեցման արդյունք է։

Այն ժամանակ պետք էր օրվա իշխանության, Սերժ Սարգսյանի դեմ ընդվզելու, նրա վասալական կախվածությունը Ռուսաստանից ընդգծելու համար, այսօր նման «պատվեր» չկա իշխանությունների դեմ»,- ասաց Պերմյակովի գործին առնչված իշխանական նախկին պաշտոնյան։

Հիշեցնենք՝ Գյումրիում դեկտեմբերի 3-ին 57-ամյա կնոջը ծեծելով սպանելու գործով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել։

Վերջինիս գտնվելու վայրի մասին չի խոսվում, պահպանվում է կոնֆիդենցիալություն պատկան մարմինների կողմից։ Խնդրի առնչությամբ մեր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազության մամլո խոսնակ Արեւիկ Խաչատրյանն ասաց․ «Այս պահին այլ մանրամասներ չենք հաղորդում, միայն հայտնում ենք, որ ձերբակալված է»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս