«Ստեղծվել է բարենպաստ իրադրություն հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման համար». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ հայ-ադրբեջանական և արցախաադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման համար։

Այս մասին տեղեկացնում է interfax.az-ը։

«Կարծում եմ, որ այսօր ստեղծվել է ավելի քան բարենպաստ իրավիճակ՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման համար։ Կան շատ գործոններ, որոնք հիմք են տալիս նման հայտարարություն անելու համար»,- կայքի փոխանցմամբ՝  2018 թվականին Ադրբեջանի մարզական ձեռքբերումներին նվիրված արարողության ժամանակ ասել է Ալիևը։

Ալիևի խոսքերով՝ առաջին հերթին, դա Ադրբեջանի աճող պոտենցիալն է, տնտեսական, ռազմական և քաղաքական ուժը և ամրապնդվող միջազգային դիրքերը։

«Երբ ես խոսում եմ Ադրբեջանի մեծացող հեղինակության մասին, ապա նկատի ունեմ դա։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հասարակությունը գիտի այն մասին, որ Հայաստանում հիստերիայի մեջ են ընկնում այն փաստից, որ այն կազմակերպությունները, որոնց անդամ է Հայաստանը, և որոնցում մենք ներկայացված չենք, նախապատվությունը տալիս են մեր դիրքերին»,-հայտարարել է Ալիևը։

 

Տեսանյութեր

Լրահոս