Բաժիններ՝

Իսրայելի բանակն ահաբեկչական գրոհից հետո շրջափակել է Ռամալլահը

Իսրայելի պաշտպանության բանակը դեկտեմբերի 13-ին Հորդանան գետի Արեւմտյան ափին հսկողության տակ է վերցրել Ռամալլահ քաղաքի մուտքերն ու ելքերը այն բանից հետո, երբ այնտեղ թաքնվել է իսրայելացիների վրա հարձակմանը մասնակցած ավտոմեքենան, ինչի հետեւանքով զոհվել է երկու եւ վիրվավորվել երկու մարդ: Այդ մասին օտարերկրյա լրագրողների համար անցկացված բրիֆինգում հայտնել է Իսրայելի զինուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը:

«Ներկայում մենք վերահսկում ենք Ռամալլահի մուտքերն ու ելքերը»,- ասել է նա: «Խոսքը Իսրայելի քաղաքացիական անձանց ու զինվորականների դեմ կատարված ահաբեկչական գրոհի մասին է»,- հավելել է նա: Զինծառայողները իսրայելացիների վրա կրակ բացած պաղեստինցու որոնման գործողություններ են սկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս