«Կարծում եմ, որ ՀՀ-ում գիտեն, թե ՌԴ-ն ինչ ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում». Զախարովա
Հայաստանը և Ռուսաստանը երկկողմ հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ ունեն: Կայացած ճեպազրույցի ընթացքում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ունենք բոլոր հնարավորությունները պահպանել և զարգացնել այն դինամիկան, որն ավելի վաղ դրվել է մեր հարաբերությունների հիմքում: Մենք ունենք երկկողմ հարաբերությունների զարգացման հրաշալի դինամիկա, որը արդյունք է տարիների աշխատանքի, որն օգուտ է բերել երկու երկրների ժողովուրդներին: Ես կարծում եմ, որ Հայաստանում գիտեն, թե Ռուսաստանը ինչ ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ հարկավոր է պահպանել երկկողմ փոխգործակցության դինամիկան և խորացնել բոլոր այն ուղղություններով, որոնք առկա են և, միգուցե, բացել համագործակցության նոր ուղղություններ: