Չինաստանը հայտնել է ԱՄՆ-ի հետ մի շարք առևտրական հակասություններ վերացնելու համաձայնության մասին
Չինաստանը եւ ԱՄՆ-ը կարողացել են փոխհամաձայնության հասնել ավտոմոբիլների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի եւ էներգապաշարների առեւտրի բնագավառում առանձին հակասությունների վերացման շուրջը: Այդ մասին կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը:
«Չինաստանը եւ ԱՄՆ-ը կարողացան փոխհամաձայնության հասնել մի շարք կոնկրետ կետերի շուրջը, որոնք վերաբերում են գյուղատնտեսական արտադրանքին, Էներգապաշարներին եւ ավտոմոբիլներին: Կոնկրետ մանրամասնրը կհրապարակվեն ավելի ուշ»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Չինաստանն իրապես համաձայնել է ամերիկյան ավտոմոբիլների մաքսերն իջեցնել մինչեւ 15 տոկոս՝ գործող 40 տոկոսից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: