Բաժիններ՝

«Ես Ալիսոնի համար երկու անգամ ավելի կվճարեի, եթե իմանայի, որ նա այսքան լավն է». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է դարպասապահ Ալիսոնի խաղից: Այս մասին նա խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Նապոլիի» հետ հանդիպումից հետո (1:0):

«Ես Ալիսոնի համար երկու անգամ ավելի կվճարեի, եթե իմանայի, որ նա այսքան լավն է: Նրա սեյվը «Նապոլիի» հետ խաղում միակը չէր:

Նա «Նապոլիի» հետ խաղում շատ աշխատանք ունեցավ: Որքան հրաշալի և վարպետորեն է նա վարվում գնդակի հետ: Դա շատ է օգնում մեզ մի շարք իրավիճակներում:

Նրա սեյվն այս խաղում անհավանական էր»,- ասել է Կլոպը:

Հիշեցնենք, որ Ալիսոնն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց անգլիական ակումբ «Ռոմայից»՝ 67 միլիոն եվրոյի դիմաց:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս