Բաժիններ՝

Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 14-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն, դեկտեմբերի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.30C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.80C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս