Բաժիններ՝

Թուրքիայում արագընթաց գնացքը բախվել է լոկոմոտիվին. կա 4 զոհ, 43 վիրավոր

Անկարայից դեպի Քոնիա ուղևորվող արագընթաց գնացքի 3 վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 4, վնասվածք ստացել՝ 43 քաղաքացի:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան: 80-90 կմ/ժ արագությամբ ընթացող գնացքը բախվել է լոկոմոտիվին:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և փրկարարական մի քանի խմբեր: Վնասվածք ստացած ուղևորներն անմիջապես հոսպիտալացվել են:

Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ լոկոմոտիվը չպետք է գտնվեր այդ ռելսերում: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Կատարվում է պատահարի հետաքննություն:

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս