Կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել ստեղծագործական աշխատանքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռեժիսորը։
«Տեր Վահրամ քահանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել էր Մատենադարան՝ փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը՝ դադարեցնելու Հացադուլը և լծվելու ստեղծագործական աշխատանքի։ Երախտապարտ եմ»,- գրել է Հովհաննես Գալստյանը։
Նշենք, որ նա հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 3-ին։
Հացադուլ․ օր 9. 11-12-2018Տեր Վահրամ քահանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել էր Մատենադարան փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ….
Gepostet von Hovhannes Galstyan am Dienstag, 11. Dezember 2018