«Մենք համբերատար ենք և չենք կրկնելու նախկին սխալները». Զոհրաբ Մնացականյանն ընդունել է թուրք լրագրողներին

Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Երևանում գտնվող թուրք լրագրողները հանդիպել են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ:

Նախարար Մնացականյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժի ստացած 70% աջակցությունը մեծ վստահություն է ներշնչում, և դա կարևոր է բարեփոխումների քաղաքականությունը կյանքի կոչելու հարցում։

Անդրադառնալով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին՝ Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը կատարել է իր հանձնառությունն ամբողջությամբ և նույնը ակնկալում էր նաև Թուրքիայից։

Արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը շարունակելու է իր հարաբերությունները Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև Չինաստանի, Ճապոնիայի ու ասիական այլ երկրների հետ։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ պարոն Մնացականյանը նշեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա, ավելացնելով, որ մայիսից ի վեր, երբ կառավարությունը ստանձնեց իր պարտականությունները, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է հակամարտության կարգավորման գործընթացում՝ հիշեցնելով, որ բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Միսնկի խմբի եռանախագահող երկրների, ինչպես նաև Ադրբեջանի հետ։

«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց այդ հարցում մենք կարծես միայնակ լինենք։ Մենք տարանջատում ենք հայ-թուրքական հարաբերություններն այլ գործընթացներից։ Այդ հարաբերությունների հետ կապվող մյուս թեմաները նախապայմաններ են։»
Մնացականյան. «Հայ-թուրքական հարաբերությունները սեփական տրամաբանությունն ունեն և այդ հարաբերություններին անհրաժեշտ է վերաբերվել այդ շրջանակներում»։
Մնացականյան. «Այժմ մեր առաջնահերթությունը հասարակության ցանկությունները կյանքի կոչելն է։ Առաջնահերթություն է նաև կազմավորել նոր կառավարություն, որդեգրել տնտեսական քաղաքականություն և ստեղծել օրենքի գերակայության համակարգ»,- ասել է Զ. Մնացականյանը։

Նա նաև նշել է.  «Մենք լավ հարաբերություններ ունենք մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ»։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը ասել է.  «Պարտադրանքի կամ միակողմանի միջամտությամբ այս հարցում չենք կարող հաջողության հասնել»

Նաև հավելել է. «Բանակցություններում և մեր աշխատանքներում նկատվում է դինամիզմ։ Մենք պնդում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով։ Կարևոր է, որ երկրները ջանքեր գործադրեն լարվածության թուլացման ուղղությամբ։ Շատ կարևոր է նաև ատելության մթնոլորտի թուլացումը։ Հայաստանի համար առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը»։

Ըստ Զ. Մնացականյանի՝ «Հայաստանում քաղաքական գործիչների նոր սերունդը շատ ավելի առաջադեմ է։ Ինձ ուրախացնում է, որ նրանք պատասխանատվություն են ստանձնում և գործում են տրամաբանված։ Մենք համբերատար ենք և չենք կրկնելու նախկին սխալները»։

«Գուցե ոչ ոք չէր ենթադրում, որ խաղաղ բնույթ կրող այդ բողոքի ցույցերը կավարտվեն հաջողությամբ, բայց դա տեղի ունեցավ։ Այդտեղ շատ մեծ է հասարակության դերը։ Մարդիկ դուրս էին եկել ընդդեմ կոռուպցիայի, անարդարության և սոցիալ-տնտեսական անհավասարության։ Վերջիվերջո, տեղի ունեցավ այն, ինչ ցանկանում էր հանրությունը և դա մեծ հաջողություն է»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31