Թուրք-ազերիական գազային նոր համաձայնագիր

Հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրվել է այսպես կոչված «Տրանսանատոլիական» գազամուղի կառուցման միջպետական համաձայնագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Ըստ “Ռեգնում” գործակալության՝ ստորագրմանը ներկա են եղել Թուրքիայի վարչապետ և Ադրբեջանի նախագահը: Ստորագրումից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրը նպատակ ունի Արևմուտք-Արևելք էներգետիկ միջանցք դառնալ: Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման երաշխավորը լինել: Նա նաև հույս է հայտնել, որ Կասպից ծովի արևելյան ափի երկրների գազի ցանցի միացումը այս գազամուղին՝ հնարավորություն կտա վերջինիս թողունակությունը հասցնել 50 մլրդ խորանարդ մետրի:

Տեսանյութեր

Լրահոս