Բաժիններ՝

Ավստրալիայում սատկել է «աշխարհի ամենահայտնի կենգուրուն»

Ավստրալիայի Ալիս-Սփրինգս քաղաքի մերձակա արգելոցում սատկել է 12-ամյա Ռոջեր կենգուրուն, ոը մի քանի տարի առաջ սոցցանցերի աստղ էր դարձել անսովոր զարգացած մկանների շնորհիվ: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում արգելոցի պաշտոնական էջում:

«Ցավոք, Ռոջերը՝ աշխարհի ամենահայտնի կենգուրուն, սատկել է 12 տարեկանում: Նա մեր աստղն էր ու մեր սիրելին»,- ասված է արգելոցի ղեկավար Քրիս Բառնսի հաղորդագրության մեջ:

Ուժեղ զարգացած մկանունքով կենգուրուն հայտնի Է դարձել 2015 թվականին, երբ Ալիս Սփրինգսի արգելոցի աշխատակիցները հրապարակեցին երկմետրանոց Ռոջերի առաջին լուսանկարները: Տեսահոլովակը, որտեղ կենգուրուն առջեւի թաթերով պատառոտում է թիթեղյա դույլերը, վիրուսային դարձան եւ ճանչում բերեցին Ռոջերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս