9/16 ընտրատեղամասում ընտրողին չեն տվել 6-րդ համարի քվեաթերթիկը

Մամուլում տեղեկություն կար այն մասին, որ Երևանի 9/16 ընտրատեղամասում ընտրողներին չեն տրամադրվել «Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ» կուսակցության քվեաթերթիկները՝ թիվ 6-ը։

168.am-ի հետ զրույցում կուսակցությունից տեղեկացրեցին, որ մեկ մարդու հետ է նման դեպք գրանցվել:

– Ընտրողը, տեսնելով, որ այդ քվեաթերթիկը չկա, տեղեկացրել է այդ մասին հանձնաժողովին, որից հետո տվել են: Կարծում ենք՝ թյուրիմացություն է եղել»,- ասացին կուսակցությունից:

Նշենք, որ այս ընտրատեղամասը տեղակայված է Երևանի  Կենտրոն  վարչական շրջանում՝ Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում (Գր. Լուսավորչի 7)։

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31