Գլխավոր դատախազությունը մերժեց Օսկանյանի բողոքը
![](https://168.am/wp-content/uploads/2012/06/oskanyan.jpg)
Գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գծով վարչության պետի տեղակալը, ուսումնասիրելով գործով վկա Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը՝ քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին ԱԱԾ քննիչի որոշման դեմ, մերժել է: Որոշման օրինակը հունիսի 25-ին ուղարկվել է փաստաբան Տիգրան Աթանեսյանին, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղարը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Տիգրան Աթանեսյանը բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ վիճարկելով ԱԱԾ քննիչի գործողությունների օրինականությունը: