Երևանի ու մարզերի ընտրատեղամասերում մարդկանց հորդորում են քվեարկել «Լուսավոր Հայաստանի» օգտին, ու սա չի վերահսկվում
«Աբովյան 28/1, Գեղաշեն 27/36, Չարենցավան 26/11, Էրեբունի 11/05 ընտրատեղամասերում դրսում կանգնածներն ուղղորդում են մարդկանց՝ ասելով, թե՝ գիտեք, չէ՞, «Լուսավոր Հայաստանի» օգտին… ու սա չի վերահսկվում: Նույն խախտումն ունենք նաև Լոռու մարզում»,- 168.am-ին հայտեցին «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունից:
Նրանց փոխանցմամբ՝ մի քանի ընտրատեղամասերում գրանցվել է, «Լուսավոր Հայաստանի» թեկնածուները և վստահված անձինք հորդորում են ընտրողներին, որ միայն ընտրեն «Լուսավոր Հայաստանի» քվեաթերթիկն ու դնեն ծրարի մեջ: Նշում են, որ կարող են ռեյտինգային որևէ թեկնածուի անվան դիմաց նշում չանել:
Անի Կարապետյան