ԱՄՆ դեսպանատունը կմասնակցի «Մաքուր պահենք շրջակա միջավայրը» ակցիային

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Հեֆերնիին: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման ընթացքում  դեսպան Ջոն Հեֆերնը խնդրել է պարզաբանել փորձաքննության իրականացման համար օրենքով կարգավորվող որոշ մանրամասներ:  ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեսպանին մանրամասն ներկայացրել է փորձաքննության մասին օրենքը և փորձաքննությունն իրականացնող ՊՈԱԿ-ի գործունեությունը, ինչպես նաև տեղեկացրել 2012թ-ից ընդունված ընդերքի մասին նոր օրենսգրքի պահանջների վերաբերյալ: Արամ Հարությունյանի և դեսպան Ջ. Հեֆերնի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն նախարարության և դեսպանատան աշխատակիցների հետ համատեղ իրականացնել «Մաքուր պահենք շրջակա միջավայրը» ակցիան, ինչը կիրականացվի մաքրման աշխատանքների միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս