Աբխազիայում քրեական գործ է հարուցվել ՆԳ նախկին նախարարի դեմ

Ըստ Грузия Online-ի՝ Աբխազիայում քրեական գործ է հարուցվել ներքին գործերի և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Լեոնիդ Ձապշբայի դեմ: Վերջինս մեղադրվում է իր լիազորությունների չարաշահման մեջ, ինչի հետևանքով պետությանը հասցվել է խոշոր չափի վնաս: Ձապշբան 2007 թվականից մինչև 2012 թվականի սկիզբը հանդիսացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար և դատախազության պնդմամբ՝ յուրացրել է ֆեդերացիայի 7.8 միլիոն ռուբլի գումարը: Ձապշբան 2010-2011 թվականներին հանդիսացել է Աբխազիայի ՆԳՆ-ի ղեկավար և ապօրինի ձևով աբխազական անձնագրեր է հանձնել վրացի «օրենքով գողերին»:

Տեսանյութեր

Լրահոս