Բաժիններ՝

ԱՄՆ-ը 75 տարվա ընթացքում առաջին անգամ նավթն ավելի շատ արտահանել է, քան ներմուծել. Bloomberg

ԱՄՆ-ն անցյալ շաբաթ օրական 211 հազար բարելով ավելի է նավթ արտահանել, քան ներմուծել: Դեկտեմբերի 6-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տվյալները։

Bloomberg-ը նշում է, որ դա տեղի է ունեցել վերջին 75 տարվա ընթացքում առաջին անգամ: Նախադեպի հիմքը դրվել է ԱՄՆ նավթի ներմուծման կարճաժամկետ եւ կտրուկ նվազման եւ միաժամանակ ածխաջրածնային հումքի արտահանման մակարդակի ռեկորդային բարձրացման հաշվին:

Հաշվի առնելով հումքի շուկաներում պահպանվող անկայունությունը՝ գործակալությունը կանխատեսում է, որ հետագայում Միացյալ Նահանգներն այնուամենայնիվ ավելի շատ նավթ կգնի, քան կվաճառի: 2018 թվականին ներմուծումն արտահանումը գերազանցել է օրական միջին հաշվով 3 միլիոն բարելով, իսկ 2005 թվականին այս ցուցանիշը հասել է օրական ավելի քան 12 միլիոն բարելի բարձրակետին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս