«Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ կփորձի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին մինչև ընտրությունները, որովհետև դա իրեն լուրջ դիվիդենտներ կբերի». Աղասի Ենոքյան

Վերաքննիչ քրեական դատարանում դեկտեմբերի 4-ին ավարտվեց  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը, և դատարանը հեռանալով խորհրդակցական սենյակ՝ որոշեց, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին: Ներքաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կկիրառվի կալանավորումը՝ որպես խափանման միջոց։

Ըստ որոշ մեկնաբանությունների՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս փուլում կալանավորման փաստը կարող է  օգտագործել նախընտրական նպատակներով։

Կլինի՞, այնուամենայնիվ, կալանավորման որոշում, և ի՞նչ միջազգային արձագանքներ կհետևեն դրան. 168.am-ի այս հարցին ի պատասխան՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն ասաց.

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ կփորձի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին մինչև ընտրությունները, որովհետև դա իրեն լուրջ դիվիդենտներ կբերի, և ինքը կկարողանա այդ փաստը նպաստավոր ձևով հասցնել հանրությանը, և եթե հաղթահարվեն իրավական խոչընդոտները, ապա նման որոշում կկայացվի օրերս։ Ինչ վերաբերում է դրա միջազգային արձագանքին, ապա դա կլինի կտրուկ վատ, կտրուկ բացասական, բայց, իհարկե, անկախ դրանից, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը Քոչարյանի գործի հանդեպ ընդգծված վատ վերաբերմունք է արտահայտել, և. բնականաբար, այդ վերաբերմունքը չի փոխվել։

Տեսանյութեր

Լրահոս