Բաժիններ՝

Xiaomi-ն 48 մեգափիքսելանոց խցիկով հեռախոս է թողարկելու

Xiaomi ընկերության նախագահ Լին Բինը Weibo սոցցանցում հրապարակել է 48-մեգափիքսելանոց խցիկով սմարթֆոնի լուսանկարը: Այդ մասինշ գրել է GizChina-ն:

Գրառմանը կցվել է սմարթֆոնի լուսանկարը, որտեղ երեւում է սոսկ ,48MP Cameraե մակագրությունը եւ բռնկումը, ուստի չի կարելի ասել, թե Xiaomi-ի հատկապես որ հեռախոսն այդպիսի խցիկ կստանա:

Համացանցում շրջում են լուրեր, թե դա կլինեն Mi 9-ը կամ Mi 8s-ը: Նաեւ Xiaomi-ի ղեկավարը ստորեւ թողել է «Դրանից օգտվում եմ մի քանի շաբաթ, վատ չի ստացվել» գրությունը:

Ենթադրվում է, որ այդ խցիկով Mi 9-ը կներկայացնեն 2019 թվականի հունվարին: Այն նաեւ կստանա երկու լրացուցիչ մոդուլներ, որոնց բնութագրերը հայտնի չեն: Բացի դրանից, այն կունենա 5G օժանդակություն, 10 գիգաբայթ գործառական հիշողություն եւ Snapdragon 855 պրոցեսոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս