Գնաճը՝ պաշտոնական թվերով
2018թ. նոյեմբերին 2017թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը Հայաստանում կազմել է 102.4%: Միևնույն ժամանակ ընթացիկ տարվա նոյեմբեր-հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գները բարձրացել են 3.2%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նոյեմբերի ցուցանիշներով սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) 12-ամսյա գնաճը կազմել է 1.7%: Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին 2017թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 6.4% գնանկում, իսկ մրգի ապրանքախմբում արձանագրվել է 2.0% գնաճ:
Նույն ժամանակահատվածում ոչ պարենային ապրանքների 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%, ընդ որում՝ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.0% և 25.6% գնաճ: Նոյեմբեր ամսին մեկ տարվա կտրվածքով ծառայությունների գինը բարձրացել է 0.7%-ով:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի՝ գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին կպահպանվի և միջնաժամկետ հատվածում արդեն կկայունանա նախատեսված 4%-ի շուրջ: