«Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը 2019 թվականին կվարի Քևին Հարթը
2019 թվականին «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունը վարելու իրավունքն ստացել է դերասան Քեւին Հարթը, որը հայտնի է «Մեկուկես լրտես» (Central Intelligence, 2016) կատակերգական մարտաֆիլմում խաղացած դերով: Այդ մասին Հարթն ինքը հայտնել է Instagram-ում:
«Ես շատ երջանիկ եմ ասելու, որ ինձ համար վերջապես եկել է «Օսկարի» հանձնումն անցկացնելու հերթը»,- գրել է Հարթը: Նա խոստացել է արարողությունը դարձնել յուրահատուկ եւ անմոռանալի:
Ակադեմիան ինքը այդ որոշումը հաստատել է Twitter-ում:
«Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին Հոլիվուդի Dolby թատրոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: