ԲՀԿ մամլո խոսնակը հակադարձել է ԱԱԾ պետին
                                    «Օրենք գոյություն ունի, օրենքը սահմանում է ցանկացած մարդու համար հնարավորություն` օգտվելու նրանից, ինչից օգտվեց պարոն Օսկանյանը, ուրեմն օրենքով շարժվելը պարտիզանությու՞ն է, օրենքով շարժվելը դատապարտելի՞ է: Ես զարմացած եմ», -Aravot.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ իրականացվող գործողությունների և հարուցված քրգործի վերաբերյալ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի օրեր առաջ ասածներին, թե.՝«Ազնիվ մարդը պետք է գա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ ա, ամեն ինչը ճիշտ չի, էս մարդը ճիշտ չի, էն մարդը ճիշտ չի: Բայց պարտիզանի պես լռելն անընդունելի է»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    